ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Աղոթարան

Աղոթարան
27.05.2014 | 00:05

Հո՛ւր կենդանի Քրիստոս, Քո սիրո հուրը, որ գցեցիր երկրի վրա, բորբոքի՛ր իմ անձում, որպեսզի այրի իմ հոգու ախտերը և սրբի իմ մտքի խիղճը, և մաքրի իմ մարմնի մեղքերը և վառի Քո գիտության լույսն իմ սրտում, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։


Ներսես ՇՆՈՐՀԱԼԻ

Դիտվել է՝ 1452

Մեկնաբանություններ